ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Դատախազին հաղորդում եմ տալու, արտահերթ նիստ ենք նախաձեռնել, ՔՊ-ականները չկան, սա մեծ ապօրինություն է. Ղազարյան

Դատախազին հաղորդում եմ տալու, արտահերթ նիստ ենք նախաձեռնել, ՔՊ-ականները չկան, սա մեծ ապօրինություն է. Ղազարյան

Դատախազին հաղորդում եմ տալու, արտահերթ նիստ ենք նախաձեռնել, ՔՊ-ականները չկան, սա մեծ ապօրինություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ ԱԺ պատգամավորներ Էդգար Ղազարյանի, Սյուզաննա Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 11։00-ին, պետք է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ տեղի ունենար, որի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և գործադիր իշխանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումների հարցերի քննարկումն էր, սակայն, Ղազարյանի խոսքով, ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել։

«Մենք տեղեկացրել ենք հանձնաժողովի նախագահին դեռևս 2026 թվականի նոյեմբերի 18-ին, այսինքն 10 օր առաջ, որպեսզի նաև իրենք իրենց հանդիպումները պլանավորեն այնպես, որ հանձնաժողովի նիստը տեղի ունենա, այսինքն, բոլորը պատշաճ տեղեկացված են։ Հանձնաժողովի նախագահը գրություն է գրել, որ գործողումների վերահսկողությունը հանձնաժողովի իրավասություններից դուրս են, ասում է՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ըստ Սարգիս Խանդանյանի պատկերացումների, արտասահմանյան գործուղումներով չի զբաղվում։

Առանձին աշխատակազմի ղեկավարին ենք նաև գրություն գրել՝ աշխատակազմով ապահովեն, որ այսօր հանձնաժողովի նիստը տեղի ունենա: Եվ ինչպես տեսնում եք, ՔՊ ոչ մի պատգամավոր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը տեղակալը և մյուս պատգամավորները, որոնցից մեկը արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի կինն է, ներկա չեն իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու համար»,- ասաց նա։

  • Կիսվել: