Սիմոն Աբգարյանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»–ի ղեկավարի պաշտոնը
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի փարիզյան «Théâtre du Soleil»–ի ղեկավարի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Նրա թեկնածությունը հաստատել են թատրոնի կոլեկտիվը և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։
Նոր պաշտոնում Աբգարյանը կփոխարինի Արիանա Մնուշկինային, որը 1964 թվականին հիմնադրել է թատրոնը։
Սիմոն Աբգարյանին թատրոնը գլխավորելու առաջարկ էր արվել նաև 2022 թվականին, բայց այն ժամանակ նա հրաժարվել էր այլ ստեղծագործական նախագծերում զբաղված լինելու պատճառով։



