ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում լրագրողների հետ Թրամփի զրույցի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

Լրագրողը հարց է ուղղել Եվրոպայում ամերիկյան ուժերի տեղակայման և այդ տարածաշրջանում զորքերի թիվը նվազեցնելու մասին։

«Մենք դա մանրամասն քննարկել ենք», - ասել է Թրամփը։

Նա հիշեցրել է, որ դժգոհել է դաշնակիցներից Իրանի հարցում չօգնելու համար, սակայն Գրենլանդիայի շուրջ համաձայնությունից հետո փոխել է իր դիրքորոշումը։

Թրամփը նաև Ռյուտեին անվանել է «հրաշալի, ֆանտաստիկ ղեկավար»։

ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին երեկոյան Մար-ա-Լագոյում։ Համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Հաագայում և Անկարայում կայացած դաշինքի գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև պաշտպանական ծախսերի ավելացման հարցերը։

Ավելի վաղ Rapporteur հրատարակությունը, հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, հաղորդել էր, որ ամերիկյան զորքերի թվաքանակը և տեղակայումը վերանայելու արդյունքների հայտարարումը տեղափոխվել է հաջորդ տարի՝ դեկտեմբերի փոխարեն։ Հրատարակության տվյալներով՝ վերանայման նպատակը եղել է Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության կրճատումը Թրամփի վարչակազմի ջանքերի ֆոնին, որ եվրոպական դաշնակիցներն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն մայրցամաքի պաշտպանության համար։

 

  • Կիսվել: