Թրամփը Նեթանյահուին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից և Լիբանանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ անհրաժեշտ է դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայից և Լիբանանից: Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Նրանք չեն ցանկանում ձեզ այնտեղ տեսնել։ Դուք պետք է վերատեղակայվեք»,-ասել է Թրամփը:
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, ներկայումս դիրքեր է պահում Լիբանանի հարավում և Սիրիայի հարավում։ Իսրայելի կառավարությունում հայտարարում են, որ զորքերի ներկայությունը թույլ կտա կանխել հնարավոր հարձակումները։
Ըստ Axiosի՝ Իսրայելում խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամիս, և Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, այս հարցում էական քայլեր չի ձեռնարկի։



