չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 2 փորձնական գոտի ստեղծելու շուրջ․ աղբյուր

Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 2 փորձնական գոտի ստեղծելու շուրջ․ աղբյուր

Լիբանանի և Իսրայելի միջև Հռոմում անցկացված բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Լիբանանի հարավում երկու փորձնական գոտի ստեղծելու շուրջ՝ երկկողմ կարգավորման շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ գոտիներից մեկը ներկայում գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ, իսկ մյուսը սահմանակից է իսրայելական դիրքերին։

Նախագծով նախատեսվում է իսրայելական զորքերի դուրսբերում, լիբանանյան բանակի տեղակայում և համաձայնության կատարման անկախ վերահսկողություն երրորդ կողմի կողմից։

Լիբանանը միևնույն ժամանակ պնդում է, որ պետք է սահմանվի հստակ ժամանակացույց՝ համաձայնության կիրառումը երկրի հարավի ամբողջ տարածքի վրա տարածելու համար։

 

  • Կիսվել: