Իսրայելական ԶՈւ-ի կողմից զբաղեցրած որոշ տարածքներ կանցնեն լիբանանյան իշխանությունների վերահսկողության տակ․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Լիբանանում սկսել են գործել երեք «պիլոտային գոտիներ», որոնց շրջանակներում իսրայելական զինված ուժերի կողմից զբաղեցրած տարածքը կանցնի լիբանանյան իշխանություններին: Այս մասին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ըստ հայտարարության՝ գործողությունների իրականացումն սկսվել է այսօր Ֆրուն, Սրիֆա և Զավտար էլ Ղարբիա գյուղերում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


