երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
ԱՄԷ-ի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել. UKMTO

ԱՄԷ-ի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել. UKMTO

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը՝ UKMTO-ն, հայտնել է, որ նավ է հարձակման ենթարկվել Դիբբա քաղաքից 17 ծովային մղոն դեպի արևելք՝ էմիրաթական Էլ Ֆուջայրահ նավահանգստի մոտակայքում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

ինչպես հաղորդվում է՝ նավի անձնակազմը UKMTO-ին զեկուցել է, որ նավին դիպել է անհայտ արկ, ինչի հետևանքով վնասվել է ղեկային մեխանիզմը: Հաղորդվում է, որ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, բոլորն ապահով վիճակում են:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: