երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հութիները  Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում առևտրային նավ են խոցել

Հութիները Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում առևտրային նավ են խոցել

Եմենում գործող իրանամետ հութիներն այսօր Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում առևտրային նավ են խոցել, հայտնել են Եմենի կենտրոնական իշխանության ներկայացուցիչները, տեղեկացնում է Reuters-ը: 

Նրանք հավելել են, որ հարձակման հետևանքով զոհվել են Տանզանիայի դրոշի ներքո նավարկող «Թիհամա» նավի անձնակազմի անդամներից երեքը։

Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ սպառնալով խոցել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը հատել փորձող առևտրային նավերը՝ նախևառաջ սաուդյան նավթ տեղափոխող լցանավերը։

Այսօրվա հարձակումը հութիների կողմից իրականացված առաջին գործողությունն է, որի ընթացքում զոհվում են առևտրային նավի անձնակազմի անդամներ։

 

  • Կիսվել: