Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Հնդկաստանի Ասամ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ, տեղեկացնում է NDTV-ն:
Նշվում է, որ ջրհեղեղներից տուժել է 12 շրջան, 30 վարչական գոտի և 580 գյուղ։ Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Սիվասագար, Չարաիդեո և Ջորհաթ շրջաններում, որտեղ ջրի տակ են անցել բնակավայրեր, վնասվել են ամբարտակներ և երկաթուղային գծեր։ Ավելի քան 10 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր հեղեղվել են։
Բացի դրանից՝ ջրի բարձր մակարդակի պատճառով խաթարվել է գնացքների երթևեկությունը։ Մի շարք երթուղիներ չեղարկվել, կրճատվել կամ փոխվել են։
Փրկարարական աշխատանքներում ներգրավվել են հնդկական բանակը, Ասամի հրաձիգները և Աղետների արձագանքման ազգային ուժերը։ Ջրհեղեղից կտրված բնակիչներին տարհանելու համար գործարկվել են տասնյակ նավակներ։



