ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. աղբյուր

Հնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. աղբյուր

Հնդկաստանը սկսել է Հայաստանի համար նախատեսված Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մատակարարման գործընթացը, տեղեկացնում է ndian Defence Research Wing-ը:

Նշվում է, որ նախագիծն արդեն գործնական փուլում է․ կառավարվող ռեակտիվ արկերի առաջին խմբաքանակն ուղարկվել է արտադրող Solar Defence and Aerospace Limited ընկերության ձեռնարկությունից։

Առաջին խմբաքանակը, ըստ աղբյուրի, ներառում է 1000 կառավարվող արկ։ Հայաստանի հետ կնքված պայմանագիրը նախատեսում է նաև Pinaka ՀԿՌՀ-ների և համապատասխան զինամթերքի մատակարարում։

Հաղորդվում է նաև, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 20 միլիարդ հնդկական ռուփի կամ 210 միլիոն ԱՄՆ դոլար։

 

  • Կիսվել: