ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Կորսիկա կղզում ջրհեղեղի հետևանքով զոհեր կան

Կորսիկա կղզում ջրհեղեղի հետևանքով զոհեր կան

Միջերկրածովյան ցիկլոնի հետևանքով առաջացած անձրևների պատճառով ուժգին ջրհեղեղը ողողել է ֆրանսիական Կորսիկա կղզու ճանապարհներն ու կամուրջները, տեղեկացնում է Ռոյթերս-ը:
 
Նշվում է, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրի հոսքը քշել-տարել է մեքենա, որի մեջ երկու մարդ է եղել: Նրանք մահացել են։
 
Ֆրանսիական Météo-France օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է Կորսիկայում և Ֆրանսիայի հարավային մի շարք շրջաններում նոր ջրհեղեղների և հորդառատ տեղումների սպառնալիքի մասին:
 
 
Հաղորդվում է նաև, որ, ըստ տեղական իշխանությունների, փոթորկի սկսվելուց ի վեր Կորսիկա կղզու առանձին շրջաններում մինչև 350 մմ տեղումներ են տեղացել: Հայտարարվել է վտանգի «նարնջագույն» մակարդակ:

  • Կիսվել: