հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հատել է 1400-ը

Նեպալում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հատել է 1400-ը

Օգոստոսի 26-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1403-ի։ Այս մասին հայտնել է Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությունը, տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ, ըստ վերջին տվյալներ, անհետ կորած է համարվում 6150 մարդ, որոնցից ավելի քան 600-ը օտարերկրացիներ են։

Փրկարարները շարունակում են մաքրել փլատակներն ու ջրածածկ տարածքները։ Վերջին շաբաթների ընթացքում փրկվել է ավելի քան 13 հազար 700 մարդ։

  • Կիսվել: