երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
Թրամփը վստահեցնում է՝ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի

Թրամփը վստահեցնում է՝ Նեթանյահուն ԱՄՆ-ում չի ձերբակալվի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում, վստահեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա Truth Social սոցցանցի իր էջում գրել է. «Բենիամին Նեթանյահուն որևէ հանգամանքներում կամ որևէ կերպ չի ձերբակալվի Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում: Նա պայքարում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը վերջերս սպանել է 52,000 անմեղ ցուցարարների և վերջին 47 տարին անցկացրել է ամերիկացի զինվորների և այլոց կոտորածով: Մարդիկ, ովքեր պետք է ձերբակալվեն, նրանք են, ովքեր Իրանը ներքաշել են այս աննախադեպ մահվան և կործանման շրջապտույտի մեջ։ Նախորդ նախագահները պետք է այս հարցով զբաղվեին տարիներ առաջ»:

Նշենք, որ ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին The New York Times-ին ասել էր, որ ինքն «ակտիվ քննարկումներ» է վարում իրավապահ մարմինների հետ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու հնարավորության վերաբերյալ, եթե նա մասնակցի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

  • Կիսվել: