ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Զելենսկին խոսել է Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքի»՝ Եվրոպայի համար հնարավոր վտանգների մասին

Զելենսկին խոսել է Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքի»՝ Եվրոպայի համար հնարավոր վտանգների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել, քանի որ Ռուսաստանից որևէ ազդանշան չի երևում, որ Մոսկվան պատրաստ է ինչ-որ բան անել այդ ուղղությամբ։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի գաղափարն ավելի շատ ռիսկեր է պարունակում Եվրոպայի, քան Ուկրաինայի համար։

«Մենք Եվրոպայի մաս չենք, մենք այդ ճանապարհին ենք, բայց Եվրամիության անդամ չենք։ Նաև ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Ուստի ես չեմ խոսում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անունից, բայց դա վտանգավոր է բոլորիս համար։ Մենք բոլորս ապրում ենք Եվրոպայում, և մենք պատրաստ չենք Յալթա-2 ձևաչափի։ Մենք չենք ուզում, որ Ռուսաստանը մեզ բաժանի։ Եվ, իհարկե, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն առանցքային հարցեր են ցանկացած անկախ պետության համար»,-մասնավորապես նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ առաջին հերթին պետք է քննարկել պատերազմն ավարտելու հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ մեծ համաձայնագիր է նախապատրաստվում, որը կազդի ամբողջ Եվրոպայի վրա։

  • Կիսվել: