հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Թրամփը վստահեցնում է՝ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են

Թրամփը վստահեցնում է՝ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են

Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցություններ վարել։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի հետ մեր գործերը շատ լավ են ընթանում։ Մենք խոսել ենք և խոսում ենք Իրանի հետ»:

«Մենք խոսում ենք Իրանի հետ», - կրկնել է Թրամփը՝ չբացահայտելով այդ շփումների բովանդակությունը։ Նա նաև պնդել է, որ Հորմուզի նեղուցը, ԱՄՆ գործողությունների շնորհիվ, բաց է նավագնացության համար։

Իր հերթին Fox News հեռուստաալիքը պնդում է, թե ԱՄՆ-ն դիտարկում է նոյեմբերի 9-ին Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Նրա տվյալներով՝ այս թեմայով խորհրդակցությունները Սպիտակ տանը տեղի են ունեցել նոյեմբերի 4-ին և 5-ին։ Հեռուստաընկերության աղբյուրների վկայությամբ՝ ուսումնասիրվում է նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը, քանի որ այդ օրը նորալուսին է լինելու, ինչը բարենպաստ պայման կլինի գործողության անցկացման համար։

 

  • Կիսվել: