ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշմանը։

«Մեզ ձայնից զրկել են այնտեղ, որտեղ բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին»,-  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ խորհրդի՝  նոյեմբերի 11-ին կայացած նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի, ինչպես նաև քվոտային պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու իրավունքից։ Որոշման պատճառը Հայաստանի կողմից ՀԱՊԿ աշխատանքներին տևական ժամանակ չմասնակցելն ու անդամավճարները չվճարելն է։

Հայաստանը 2024 թվականից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի վճարում անդամավճարները։ Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր հետաքրքրությունները սպառված է համարում։

 

  • Կիսվել: