Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝
– Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում,
– Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում.
– Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի , էջերում,
– «Շողակաթ» հեռուստաընկերության, էջերում:


