ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին

Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջին անգամ մեկնաբանել է իր և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործն ու ընթացող դատավարությունը։

Factor TV-ի լրագրողների հարցին, թե արդյոք օրինական է այն ամենը, ինչ տեղի է ունենում, Կաթողիկոսը պատասխանել է․ «Անհիմն և անօրնական են այն բոլոր գործողություները, որ իրականացվում են  Հայ Եկեղեցու նկատմամբ և հայ հոգևորականաց նկատմամբ։ Մենք հավատում ենք, որ արդարությունը պիտի հաղթանակի»։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով նախնական դատալսումների առաջին նիստը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: