չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Երբ հաշվի ենք առնում առողջական վիճակը, լուրջ մարդասիրական խնդիր է առաջանում. Գագիկ Խաչատրյանի փաստաբան

Երբ հաշվի ենք առնում առողջական վիճակը, լուրջ մարդասիրական խնդիր է առաջանում. Գագիկ Խաչատրյանի փաստաբան

Քննիչները ներկայացրել են իրենց միջնորդությունը, հիմա մեր կողմից իրենց հարցեր ուղղելու ժամանակն է, Գագիկ Խաչատրյանի ցավերն այս պահին ուժեղացան, խնդրել ենք ներարկում կատարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հիմա ցավազրկող են ներարկում, և ընդմիջում է հայտարարվել։ Ըստ փաստաբանի՝ Գագիկ Խաչատրյանը, լինելով չբացակայելու արգելքի տակ, ոչ մի անօրինական վարքագիծ չի դրսևորել.

«Հետևաբար, այս կալանքը որևէ հիմնավորում, նպատակ չունի։ Իսկ երբ հաշվի ենք առնում առողջական վիճակը, այստեղ լուրջ մարդասիրական խնդիր է առաջանում»։

 

  • Կիսվել: