ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իտալիայի նոր վիզա կտրամադրվի անվճար՝ 6 ամիս վավերականությամբ. Իտալիայի դեսպանատուն

Իտալիայի նոր վիզա կտրամադրվի անվճար՝ 6 ամիս վավերականությամբ. Իտալիայի դեսպանատուն

Կորոնավիրուսի բռնկման իրավիճակով պայմանավորված` Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել Շենգենյան վիզա ստացածների համար երկրի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված նոր ընթացակարգերի վերաբերյալ:

Հայտարարության համաձայն` եթե դուք արդեն վիզա եք ստացել, սակայն պլանավորում եք հետաձգել ուղեւորությունը, ապա նոր վիզա ստանալու համար կարող եք դիմել անվճար միայն այն դեպքում, եթե չեք օգտագործել Իտալիայի դեսպանատան կողմից տրված վիզան եւ եթե փոխհատուցում չեք ստացել ուղեւորության համար:

Նոր վիզան կունենա 6 ամիս վավերականություն։ Այս փոփոխությունից կարող են օգտվել այն անձիք, ովքեր Իտալիայի վիզա են ստացել փետրվարի 1–ից մինչեւ հունիսի 30–ը ընկած ժամանակահատվածում։

Նշենք, որ Իտալիայում արդեն կորոնավիրուսի 24.747 դեպք է գրանցվել: Մահացության ընդհանուր թիվը հասել է 1809-ի:

  • Կիսվել: