շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Խորհուրդներ L-1A, L-1B և L-2 վիզաների համար դիմում ներկայացնելուց առաջ․ ԱՄՆ դեսպանատուն

Խորհուրդներ L-1A, L-1B և L-2 վիզաների համար դիմում ներկայացնելուց առաջ․ ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդներ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների համար դիմում ներկայացնելուց առաջ։

1.Միջնորդագրի ո՞ր տեսակն է ձեզ անհրաժեշտ՝ ընդհանրացվա՞ծ (blanket), թե՞ անհատական։

Խոշոր ընկերությունները (1000-ից ավելի աշխատակից, 25 մլն և ավելի ԱՄՆ դոլարի չափով վաճառքների ծավալ կամ նախկինում ավելի քան 10 հաստատված L միջնորդագրեր) կարող են ներկայացնել ընդհանրացված (blanket) միջնորդագիր միայն ղեկավար կամ գործադիր պաշտոն զբաղեցնող և մասնագիտացված գիտելիքներ ունեցող աշխատողների համար, ովքեր տեղափոխվում են աշխատելու ԱՄՆ-ում հաստատված գրասենյակում։
Մնացած բոլորը՝ ներառյալ նոր գրասենյակ տեղափոխվող աշխատողները, պետք է ունենան իրենց անունով ձևակերպված անհատական միջնորդագիր։

Ձեր գործատուի հետ ճշտեք, թե որ տեսակի միջնորդագիրն է անհրաժեշտ ձեր դեպքում, քանի որ դրանից կախված է պահանջվող փաստաթղթերի ցանկը։

2․Պատրաստեք ձեր փաստաթղթերը

Վիզայի դիմում եք ներկայացնում Հայաստանու՞մ։ Նախքան Երևանում ԱՄՆ դեսպանատանը հարցազրույցի ներկայանալը ստուգեք պահանջվող փաստաթղթերի ճշգրիտ ցանկը։

Փաստաթղթերի թարմացված և ամբողջական ցանկին, այդ թվում՝ DS-160 դիմումաձևի հաստատման էջ, հաստատված միջնորդագիր, անձնագիր և լուսանկար, և դրանց վերաբերող պահանջներին կարող եք ծանոթանալ shorturl.at/9Ixtz հղումով։

3.Նշեք ձեր բոլոր սոցիալական ցանցերի օգտահաշիվները

Ձեր DS-160 դիմումաձևում պետք է նշեք վերջին 5 տարիների ընթացքում սոցիալական ցանցերում ձեր կողմից օգտագործված բոլոր օգտանունները․ նույնիսկ մեկ օգտանուն չնշելը կարող է հանգեցնել ընթացիկ և հետագա վիզայի դիմումների մերժման:

4.Պատրաստվեք հարցազրույցին

L վիզայի դիմորդները պետք է անձամբ ներկայանան հարցազրույցի։ Հարցազրույցի պահանջից ազատվելու (dropbox) գործընթացը այս վիզայի տեսակի համար այլևս չի գործում։

5.Ստուգեք անհրաժեշտ վճարները

Լ վիզայի պահանջները կարող են տարբերվել այլ վիզաների պահանջներից և ենթակա են փոփոխման։ Նախքան դիմելը ստուգեք ձեր միջնորդագրի տեսակի (անհատական կամ ընդհանրացված) համար գործող վճարը։

6.Ընտրեք վիզայի ճիշտ տեսակը

Դիմեք վիզայի այն տեսակի համար, որը համապատասխանում է ձեր ճամփորդության իրական նպատակին։ Մի դիմեք B տեսակի վիզայի համար, եթե ունեք հաստատված L միջնորդագիր, և մի շփոթեք L-1 վիզան (ընկերության ներսում աշխատողի տեղափոխում) H-1B վիզայի հետ (մասնագիտական զբաղվածություն), քանի որ դրանց համար գործում են որակավորման տարբեր չափորոշիչներ։

Վիզայի տեսակի ոչ ճիշտ ընտրությունը կարող է երկարաձգել ձեր վիզայի դիմումի գործընթացը կամ բացասաբար ազդել դրա վրա։

Նկատի ունեցեք, որ պահանջները ենթակա են փոփոխման։ Խորհուրդ է տրվում ստուգել պահանջները տեղական դեսպանատան հետ կամ   travel.State.gov կայքում նախքան դիմելը։

  • Կիսվել: