Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել. մեկի մոտ ջերմություն է նկատվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել, վերադարձի ճանապարհին ՀՀ անցակետում նրանցից մեկի մոտ ջերմություն է նկատվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Բոլոր քաղաքացիները ստուգվել և ջերմաչափվել են, իսկ Չինաստանի 2 քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ ստուգում անցնելու համար: Մեկը ընդհանրապես ջերմություն չունի, մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, հիմա անցնում է ռենտգեն նկարահանում թոքերի, որովհետև առաջին խոսցելի թիրախային թոքաբորբն է, սպասում ենք ռենտգեն պատկերի, 2-րդի ինքազգացողությունը բավարար է, կմնա առանձին մեկուսացված բոքս մեկուսարաններում»,- ասաց նա:
Հաայստանը չի համարվում ռիսկային երկիր, և այս պահին, ինչպես շատ երկրներում, Հայաստանում ևս չկա նոր կորոնավիրուսի համար լաբորատոր թեստ: Կասկածի դեպքում նմուշ կուղարկվի այլ երկիր, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանը կլինի առաջին երկրներից մեկը, ով կապահովվի լաբորատոր թեստերով, վստահեցրեց Լիանա Թորոսյանը: