հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում այրվել են խոտածածկույթ, վագոն տնակ և ավտոմեքենայի թափք

Երևանում այրվել են խոտածածկույթ, վագոն տնակ և ավտոմեքենայի թափք

Օգոստոսի 15-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օդանավակայանի թիվ 50 փողոցի հողատարածքներից մեկում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 15:14-ին: Այրվել է խոտածածկույթ (5000 քմ), չբնակեցված վագոն-տնակի (20 քմ) ներսի փայտյա երեսպատումը, կենցաղային իրեր, մոտակայքում գտնվող չշահագործվող «LADA» մակնիշի ավտոմեքենայի թափքը։

  • Կիսվել: