ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի գետնանցումներից մեկից բերման է ենթարկվել ձեռնաշարժությամբ զբաղվող 40-ամյա տղամարդ

Երևանի գետնանցումներից մեկից բերման է ենթարկվել ձեռնաշարժությամբ զբաղվող 40-ամյա տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝օգոստոսի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 2-րդ հասցեի մոտի գետնանցումում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ և զբաղվում է ձեռնաշարժությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Դավիթ Ա.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: