հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բյուրեղավանի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Բյուրեղավանի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները օգոստոսի 16-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի փողոցում հայտնաբերել են 44-ամյա Վրեժան Հ.-ին, որը հունիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: