կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Oգոստոսի 4-7-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 150 դեպք

Oգոստոսի 4-7-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 150 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 4-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 150 դեպք, որից 4-ը՝ նախկինոմ կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 14-ական, խուլիգանության՝ 10, զենք-զինամթերքի առգրավման՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, ծառերը, թփերը ապօրինի հատելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, թմրանյութի իրացման ու կաշառակերության՝ 3-ական, խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ընտանեկան բռնության և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, ավազակության, մարդու առևանգման, կողոպուտի, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինքնիրավչության, համակարգչային հանցագործության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար. 3 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: