կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաղրամյանի ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել

Բաղրամյանի ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Ալիկ Ն.-ին: Նա ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 22-ամյա Վաչագան Ս.-ին: Նա ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

  • Կիսվել: