ՊՍԺ-ն մինչև մրցաշրջանի ավարտը զրկվել է իր հարձակվnղից. ակումբը հայտարարություն է տարածել
Ֆրանսիական ՊՍԺ-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Դեզիրե Դուեի ծանր վնասվածքի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել երեկ՝ նոյեմբերի 21-ին, Ֆրանսիայի Լիգա 1-ի 11-րդ տուրի՝ «Նիցցայի» դեմ կայացած խաղում։
Փարիզյան ակումբը հաստատել է, որ Դուեի մոտ ախտորոշվել է աջ ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք։ Մինչև այս ամսվա վերջ հարձակվողը վիրահատության կենթարկվի։
Փարիզյան ակումբը չի հստակեցնում 21-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները։ Այնուամենայնիվ, Դուեն ակնհայտորեն այլևս խաղադաշտ դուրս չի գա 2026/27 մրցաշրջանում, քանի որ նման վնասվածքներից հետո շարք վերադառնալու համար պահանջվում է առնվազն կես տարի։
Հավելենք, որ ՊՍԺ-ն արտագնա խաղում 3-2 հաշվով առավելության է հասել «Նիցցայի» նկատմամբ։



