կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գողացված արևային վահանակները հայտնաբերվեցին. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Գողացված արևային վահանակները հայտնաբերվեցին. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս սեպտեմբերի 28-ին: Գիշերը գողացել էին Էջմիածնի Մելքոնյան փողոցում տեղադրված՝ մի բնակչի պատկանող արևային 40 վահանակ, որի ընդհանուր արժեքը մոտ երեք միլիոն դրամ էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին հոկտեմբերի 9-ին: Ստացվեցին հավաստի տեղեկություններ, որ գողությունը նախնական համաձայնությամբ կատարել է չորս տղամարդ. Երևանի 51-ամյա մի բնակիչ` իր «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով, Արարատի մարզի Կանաչուտ գյուղի 41-ամյա բնակիչ` «Մերսեդեսով», Երևանի Նուբարաշեն թաղամասի 35-ամյա բնակիչ` «Ֆորդ Տրանզիտով» և նրա 46-ամյա թաղակիցը:

Նույն օրը նրանցից երեքը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել են Վաղարշապատի բաժին ու խոստովանել: Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է Նուբարաշենում:

Ձեռնարկվում են միջոցներ՝ 51-ամյա երևանցուն հայտնաբերելու ուղղությամբ:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: