ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԻ նախարարի ինքնազգացողությունը վատացել է, նա ծխահարվել է

ԱԻ նախարարի ինքնազգացողությունը վատացել է, նա ծխահարվել է

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը մասնակցում է «Սուրմալու»  առևտրի կենտոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հրդեհաշջման աշխատանքներին։  Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է անձամբ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Մեր տեղեկություններով քիչ առաջ վատացել է նախարարի ինքնազգացողությունը, ինչի արդյունքում շտապ օգնության աշխատակիցները ստիպված են եղել առաջին օգնություն ցուցաբերել նախարարին։

Նախարարի ինքնազգացողությունը ամենայն հավանաանությամբ վատացել է ծխահարմա պատճառով։

  • Կիսվել: