ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արմեն Փամբուխչյանը շարունակում է մարզային շրջայցերը

Արմեն Փամբուխչյանը շարունակում է մարզային շրջայցերը

Շարունակվում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը oգոստոսի 5-ին այցելել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն:
 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Նախարար Փամբուխչյանն Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական վերանորոգված ջոկատում մասնակցել է հանդիսավոր արարողությանը։
 
202 1թ․ դեկտեմբերի 5-ից մեկնարկած վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են ԱԻՆ ՓԾ տնտեսած միջոցների հաշվին։
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ վերնորոգման աշխատանքներում յուրաքանչյուրի մասնակցության համար, ինչպես նաև վստահեցրել, որ անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավումը նախարարության առաջնահերթություններից է։
 
Մարզային շրջայցի ընթացքում նախարարը և Թալինի ղեկավար Տավրոս Սափեյանն այցելել են խոշորացված համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Նույն օրը նախարարը ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանի և տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանի հետ այցելել է նաև Արագածի և Աշտարակի ՀՓՋ-ներ։
 
Հնարավոր է սա 20 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:
 
Հնարավոր է սա 2 մարդ և ներսումը-ի նկարն է

 

  • Կիսվել: