երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դրականն ու լուսավորը դեռ առջևում է. խաղաղություն մեր պետությանը. Արմեն Փամբուխչյան

Դրականն ու լուսավորը դեռ առջևում է. խաղաղություն մեր պետությանը. Արմեն Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անցնող տարին հագեցած, մարտահրավերներով լի, նյարդային է համարում։
 
«Սակայն, մի բան ակնհայտ է՝ ճանապարհելով անցածը, ապրածը՝ պետք է  ներողամիտ գտնվել միմյանց նկատմամբ՝ փակելով էջեր, բացել նորերը՝ միմյանց մաղթելով ամենաբարին ու դրականը: Ինձ համար Ամանորը միմյանց ներելու, ապրումակցելու լավագույն առիթն է:
 
Չցանկանալով լինել սենտիմենտալ` փաստում եմ՝ դրականն ու լուսավորը դեռ առջևում է: Մաղթում եմ բոլորիս անսպառ, երջանիկ հույզեր և խաղաղություն՝ մեր պետությանը: Շնորհավոր 2024»,- Facebook-ում գրել է Փամբուխչյանը։

  • Կիսվել: