երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Մարող շարժում է. երբ հնչեց հրաժարականի պահանջ, հանրությունը սկսեց չգնալ հանրահավաքներին. Երևանի փոխքաղաքապետ

Մարող շարժում է. երբ հնչեց հրաժարականի պահանջ, հանրությունը սկսեց չգնալ հանրահավաքներին. Երևանի փոխքաղաքապետ

Սա մարող շարժում է եւ այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում նշեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժմանը:

Հարցին՝ ինչի՞ց է նման եզրակացության հանգել, նա պատասխանեց. «Քաղաքացիների էներգետիկայից եւ շարժման անբովանդակությունից: Անբովանդակությունը հրաժարականի պահանջի բովանդակության մեջ է: Արդեն նշեցի, որ վերջին տարիներին շատ ենք տեսել նման հավաքներ, որոնք գնացել են մարման»:

Արմեն Փամբուխչյանը նկատեց, որ երբ շարժման մասնակիցները Տավուշից հասան Երեւան, փոխվեց շարժման բովանդակությունը եւ վերածվեց հրաժարականի պահանջի. «Հանրության արձագանքը եղավ այն, որ առաջին հանրահավաքից հետո սկսեցին չգնալ հանրահավաքներին»:

  • Կիսվել: