չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մենք Անդրանիկ Քոչարյանի հետ որեւէ խնդիր չունենք. Իր ասած հարցը լուծվել է. Փամբուխչյան

Մենք Անդրանիկ Քոչարյանի հետ որեւէ խնդիր չունենք. Իր ասած հարցը լուծվել է. Փամբուխչյան

Մենք որեւէ խնդիր չունենք: Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր կա իր եւ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջեւ, արդյոք ինքն էլ ՔՊ վարչության նիստին բարձրաձայնել է Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը:

«Ես որ հաստատ չունեմ, վստահ եմ, որ պարոն Քոչարյանը նույնպես չունի։ Մենք վարչության նիստում տարբեր հարցեր քննարկում ենք, տարբեր գործընկերներից, սկսած ինձնից և վերջացրած մյուս բոլոր գործընկերներով, բայց ես անհատապես և անձնապես որևէ խնդիր չունեմ պարոն Անդրանիկ Քոչարյանի հետ: Ես մեծ հույս ունեմ, վստահ եմ, որ ինքն էլ նույնպես»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ ինքը Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարց չի բարձրացրել:

Դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը դժգոհել էր իրենից, որ ինչ-որ հարցով դիմել է, չեք լուծել, Փամբուխչյանն ասաց. «Այդ խնդրի մասով չէի ուզենա բարձրաձայնել, բայց նշեմ, որ տվյալ հարցը լուծվել է: Ուղղակի այդ մի քիչ ձգձգումը եղել է կապված քաղաքապետարանի և մեկ այլ կառույցի հետ: Որոշակի անհամապատասխանություններ են եղել, քաղաքապետարանի կողմից այլ նախագիծ է առաջարկվել, «ՀԵՑ»-ը, եթե չեմ սխալվում, այլ նախագիծ է բերել, այդ նախագծի շուրջ ընդամենը բանակցություն է եղել և ըստ էության լուծվել է։

Այդ խնդիրը լուծված է և շատ ու շատ խնդիրներ Երևանում այսօր լուծվում են: Ոչ բոլոր խնդիրներն են մեկ օրում լուծվում կամ երկու օրում, խնդիրներ կան, որոնք որ կարող են տևել ամիսներ, բայց ամենակարևորը այն է, որ ճիշտ և փոխըմբռնման կամ կոմպրոմիսային տարբերակով լուծվում են»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին իրենց հրաժարականների մասին հայտարարեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

  • Կիսվել: