շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
 Առեղծվածային դեպք Գեղարքունիքում. հայտնաբերվել են վթարված ավտոմեքենաներ ու ատրճանակ. կա 1 զոհ, 4 վիրավոր

Առեղծվածային դեպք Գեղարքունիքում. հայտնաբերվել են վթարված ավտոմեքենաներ ու ատրճանակ. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ սպանության փորձ: Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սևանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին, քանի որ ժամեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

 
 
 

  • Կիսվել: