ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Երևանյան ռեստորաններից մեկից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ. գրանցվել է նրա կենսաբանական մահը

Երևանյան ռեստորաններից մեկից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ. գրանցվել է նրա կենսաբանական մահը

Հոկտեմբերի 1-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սարյան 24 հասցեից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ։

Թե՛ շտապօգնության և թե՛ նշված հիվանդանոցի բժիշկները փորձել են փրկել տղամարդու կյանքը, սակայն վերակենդանացման ուղղությամբ կատարված բժշկական միջամտությունն անարդյունավետ է եղել, և գրանցվել է կենսաբանական մահ։

Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե տղամարդը որտե՞ղից է տեղափոխվել և ի՞նչ հանգամանքներում է ստացել մարմնական վնասվածքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցում հայտնի «Կտուր» ռեստորանային համալիրից, որտեղ հավանաբար փորձել են օգնություն ցուցաբերել, իսկ տղամարդուն հայտնաբերել են ինչ-որ շինհրապարակում՝ վերելակի մոտ։

  • Կիսվել: