ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ամեն հաջորդ օրվա առավոտյան ախտահանվող տրանսպորտային միջոցները պատրաստ կլինեն. Կարապետյան (լուսանկարներ)

Ամեն հաջորդ օրվա առավոտյան ախտահանվող տրանսպորտային միջոցները պատրաստ կլինեն. Կարապետյան (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ախտահանվում քաղաքի տրանսպորտային միջոցները:

Կարապետյանը լուսանկարներին կից գրել է. «Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, Առողջապահության նախարարության ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»։

 

  • Կիսվել: