Իրակլի Կոբախիձեն Երևանում հանդիպել է Իրանի նախագահին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության լրատվական ծառայությունը և գրում, որ Երևանում՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը, զրույցը վերաբերել է երկու երկրների միջև առկա հարաբերություններին, գրում է aliq.ge-ն:
«Նշվել է դրական համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է երկխոսության և դիվանագիտական ջանքերի բացառիկ կարևորությունը դեէսկալացիայի և երկարատև խաղաղության ապահովման համար»։



