ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԻ նախարարն այսօր հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին

ԱԻ նախարարն այսօր հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը` վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը` հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու, նրան հայտնաբերելու համար։ Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- գրել է նա։

 

  • Կիսվել: