5 մլն դրամ կորոնավիրուսի կանխարգելման համար՝ ԵՊՀ-ից
Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5.000.000 ՀՀ դրամ:
Այս մասին հայտնում է Երևանի պետական համալսարանի կայքը։
«Սիրե՛լի համերկրացիներ, ԵՊՀ-ն մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում է՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ:



