չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
ԱԳՄԱ նախարարությունը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը

ԱԳՄԱ նախարարությունը մասնակցել է «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը

Սեպտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը մասնակցել է Երևանի պետական համալսարանում կայացած «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Միջոցառման շրջանակներում շուրջ 500 երիտասարդների ԱԳՄԱ նախարարության տաղավարում ներկայացվել են նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև ԱԳՄԱ դիվանագիտական ակադեմիայում ուսումնառության և ԱԳՄԱ համակարգում աշխատանքի անցնելու հնարավորություններն ու գործող ընթացակարգերը։

Երիտասարդների ներգրավումը և նրանց մասնագիտական ներուժի բացահայտումն ԱԳՄԱ նախարարության մարդկային ռեսուրսների զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական ամրապնդման կարևոր ուղղություններից են։

 

  • Կիսվել: