ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2022-ին Հայաստանն ամենից շատ զբոսաշրջիկներ է ընդունել ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից

2022-ին Հայաստանն ամենից շատ զբոսաշրջիկներ է ընդունել ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 590 հազար: Ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատելի աճել է:

«Ամենից շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են մեր թիրախային շուկաներից՝ Ռուսաստանից՝ մոտ 56 տոկոս: Այնուհետև հաջորդում են Իրանը, Գերմանիան, Վրաստանը, ԱՄՆ-ն: Զբոսաշրջային տարբեր պրոդուկտներով ու առաջարկներով փորձում ենք ակտիվացնել ինչպես մեր ավանդական թիրախային շուկաները, այնպես էլ նոր ուղղություններ ներգրավել»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով՝ համավարակով պայմանավորված Հայաստանում զբոսաշրջային ցուցանիշները զգալի նվազել էին, սակայն այս տարվա ակտիվությունը վկայում է այն մասին, որ տեմպերը քիչ-քիչ վերականգնվում են: Սիսիան Պօղոսեանը նշեց, որ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից որպես նոր ուղղություններ նախանշել են Ֆրանսիան ու ԱՄԷ-ն: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է նախատեսվում: ԱՄԷ-ի քաղաքացիների համար արդեն դյուրացվել է վիզա ստանալու գործընթացը: Վերջերս վիզա ստանալու գործընթացը դյուրացվեց նաև Եգիպտոսի քաղաքացիների համար: Առաջիկայում նախատեսվում է փոխադարձ ճանաչողական այցեր տուրօպերատորների մասնակցությամբ:

Զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից կարևորվում է զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, խոշոր միջոցառումների, մրցաշարարերի, համերգային ծրագրերի անցկացումը:

  • Կիսվել: