ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը լարվածություն է պահպանում երկու երկրների հարաբերություններում. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն

Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամությունը լարվածություն է պահպանում երկու երկրների հարաբերություններում. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն, պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը և ազգային անվտանգության գործակալությունը երեկ Կոնգրեսին են ներկայացրել «գլոբալ ռիսկեր» ամենամյա զեկույցը: Դրանում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները 2023 թվականին, հավանաբար, կմնան լարված։

«Ադրբեջանահայկական հարաբերությունները 2023 թվականին, հավանաբար, կմնան լարված, իսկ երբեմն էլ՝ անկայուն, խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին զինված ուժերի մոտիկությունը, հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմի բացակայությունը եւ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար ռազմական ճնշումն օգտագործելու Ադրբեջանի պատրաստակամությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ «սահմանագծված սահմանի երկայնքով անմիջական հարևանությամբ զինված ուժերի շարունակական ներկայությունը մեծացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված դիմակայության վտանգը, թեև նման բախումները, հավանաբար, կրելու են սահմանափակ բնույթ և ինտենսիվություն»:

Զեկույցում արձանագրվել է նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Արցախի դեմ սադրանքները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: