ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիացի հայտնի ռազմական թղթակից Օլիվյե Վեբերը սկսել է «Հայաստանը վտանգի մեջ է» ֆիլմի աշխատանքները

Ֆրանսիացի հայտնի ռազմական թղթակից Օլիվյե Վեբերը սկսել է «Հայաստանը վտանգի մեջ է» ֆիլմի աշխատանքները

Ֆրանսիացի գրող և աշխարհի ամենահայտնի ռազմական թղթակից Օլիվյե Վեբերը Սիլվեն Թեսոնի և Պասկալ Բրուքների օգնությամբ սկսել է «Հայաստանը վտանգի մեջ է» փաստավավերագրական ֆիլմի աշխատանքները։

«Փոքր երկիր Հայաստանը վտանգված է։ Իսկ վաղը նրա հազարամյա մշակույթը կարող է անհետանալ Կովկասի նոր կայսրություններում։

1915 թվականին Թուրքիան օգտվեց Առաջին համաշխարհային պատերազմից՝ հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելով։ 2023 թվականին ամբողջ աշխարհի հայացքներն ուղղված են Ուկրաինային և անտարբեր են այն վտանգի նկատմամբ, որը կրկին սպառնում է Հայաստանին՝ աշխարհում առաջին քրիստոնեական թագավորությանը։

Արցախին (կամ Լեռնային Ղարաբաղ), որը հայերի սրբազան հողն է, սպառնում է ոչնչացում Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակների կողմից, իսկ Հայաստանի տարածքը կարող է հարձակման ենթարկվել առաջիկա շաբաթների ընթացքում»,-ասվում է վավերագրական ֆիլմի թիզերում։

  • Կիսվել: