շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են սառեցման համակարգերով

ԼՂ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են սառեցման համակարգերով

Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են համապատասխան սառեցման համակարգերով, որոնք թույլ են տալիս պիտանելիության հետ կապված խնդիրները լուծել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց  Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ընդգծելով, որ, հաշվի առնելով այն օրհասական իրավիճակը, որը այս պահին տիրում  է Լեռնային Ղարաբաղում, իրենք  բոլոր ջանքերը շարունակում են ներդնել ժամ առաջ այս ուղեբեռը տեղափոխելու նպատակով:

  • Կիսվել: