շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն արգելում է մոտ 400 տ մարդասիրական բեռի առաքումը ԼՂ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի․ դեսպանություններ

Ադրբեջանն արգելում է մոտ 400 տ մարդասիրական բեռի առաքումը ԼՂ, միջազգային հանրությունը պետք է արձագանքի․ դեսպանություններ

Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և կանխի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները։ Յուրաքանչյուր վայրկյան կարևոր է։

Այս մասին ասված է Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոգներում։

Գրառման մեջ նաև նշված է․

«Ադրբեջանն արգելափակում է մոտ 400 տոննա մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրանով իսկ ենթարկելով ժողովրդին էթնիկ զտման»:

  • Կիսվել: