Կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը
Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, բանաստեղծ Լաչին Ստեփանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «ՀՀ Մարշալ Բաղրամյան վետերանների միավորման» փոխնախագահ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:
Նշենք, որ Լաչին Ստեփանյանը օգոստոսի 29–ին կդառնար 101 տարեկան։



