երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Ես ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի, կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության համար. Հարությունյանը դիմել է դատավորներին (տեսանյութ)

Ես ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի, կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության համար. Հարությունյանը դիմել է դատավորներին (տեսանյութ)

Ես ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի, կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության համար, իր հրապարակած տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը՝ դիմելով դատավորներին: 

«Այսօր ձեր լռությունը կարող է վաղը մեկնաբանվել որպես համաձայնություն։
 
Ես ձեզ չեմ կոչում քաղաքական պայքարի։ Ես ձեզ կոչում եմ պայքարելու ձեր սահմանադրական կարգավիճակի, մասնագիտական անկախության և դատավորի արժանապատվության պաշտպանության համար։
 
Մի՛ սպասեք, որ ձեզանից յուրաքանչյուրին առանձին կանչեն՝ իր մասնագիտական պիտանիությունն ապացուցելու։
 
Դատավորի անկախությունը շնորհ չէ, որ իշխանությունը կարող է տալ կամ վերցնել։ Այն սահմանադրական երաշխիք է, որը դուք պարտավոր եք պաշտպանել։
 
Այսօր է պահը, երբ դատական իշխանությունը պետք է խոսի՝ իր անունից, իր անկախության և իր ապագայի համար։
 
Որովհետև եթե այսօր չպաշտպանեք դատական իշխանության անկախությունը, վաղը գուցե արդեն ստիպված լինեք պաշտպանել միայն ձեր պաշտոնը։
 
Դատավորի լռությունը չպետք է դառնա դատական իշխանության անկախության կորստի գինը»,-ասել է նա: 

  • Կիսվել: