երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանի և խմբի անդամ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 24-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Հյուրերը գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: