չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այդ մարդիկ պարտավոր են ունենալ հարգանք Հայաստանի նկատմամբ․ Փաշինյանը՝  մի շարք մարդկանց մուտքը ՀՀ արգելելու մասին

Այդ մարդիկ պարտավոր են ունենալ հարգանք Հայաստանի նկատմամբ․ Փաշինյանը՝ մի շարք մարդկանց մուտքը ՀՀ արգելելու մասին

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին` Հայաստանում «անցանկալի անձ» հայտարարված մարդկանց մասին։

Փաշինյանի խոսքով` Հայաստանն իրավունք ունի ինքնիշխան պետության գործիքակազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար։

«Այդ մարդիկ պարտավոր են ունենալ հարգանք Հայաստանի նկատմամբ, այդ թվում` ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Եթե իրենք Հայաստանի նկատմամբ իրենց արածի մի տոկոսը անեին այն երկրների հանդեպ, որտեղ ապրում էին, իրենց տուն չէին կարողանա մտնել առանց վիզայի»,- շեշտեց Փաշինյանը։

Նրա խոսքով` ՀՀ համապատասխան պետական մարմինները լիազորված են կայացնել «անցանկալի անձ» ճանաչելու վերաբերյալ որոշումներ` ՀՀ օրենսդրության հիման վրա

  • Կիսվել: